AM
14 Հոկտեմբեր 2009 - 10:41 AMT

Վահան Շիրխանյան. Հայաստանը կորցրել է բոլոր իր հաղթաթղթերը

Մեր կուսակցությունը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, հայտարարել է Հայաստանի Հնչակյան Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Ստորագրելով Արձանագրությունները մենք կորցնում ենք մեր գլխավոր դաշնակցին` Սփյուռքին», – ասել է Շիրխանյանը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնության ստորագրումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի հարաբերությունների վրա Ռուսաստանի եւ Իրանի հետ, քանի որ Արձանագրությունների վավերացումից հետո կսկսվի նոր գործընթաց: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են հեռացնել Հայաստանը այդ երկրներից: «Երեւանը ուներ 4 հաղթաթուղթ` Սփյուռքը, Հայոց ցեղասպանությունը, Ռուսաստանի բազան եւ Ղարաբաղը, եւ եթե մենք կարողանայինք ճիշտ օգտագործել դրանք, ապա շահավետ դրության մեջ կգտնվեինք», – ասել է նա, եւ ավելացրել, որ Արձանագրությունների ստորագրմամբ 4-ից 3-ը մենք արդեն կորցրել ենք:

Իր հերթին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Համլետ հարությունյանը հայտարարել է, որ Արձանագրություններում չի տեսնում ոչ մի սպառնալիք: «Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը` առաջին քայլն է, որը ուղղված է շրջափակման վերացմանը», – նշել է Հարությունյանը: Նրա խոսքերով, Արձանագրությունները կապ չունեն ոչ Հայոց ցեղասպանության, ոչ էլ ղարաբաղյան հակամարտության հետ: «Մոտակա 100 տարվա ընթացքում Թուրքիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը չպիտի ունենա նրա հետ դիվանագիտական հարաբերություններ»Արաբա-իսրայելական սահմանը բացվում եւ փակվում է օրը 4 անգամ, սակայն դա չի խանգարում նրանց դիվանագիտական հարաբերություններ ունենալ», – ընդգծել է նա: