AM
14 October 2009 - 11:37 AMT

Հոկտեմբերի 16-ին, Վանաձոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա «Աշխատանքի տոնավաճառ»

Հոկտեմբերի 16-ին, Վանաձոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա «Աշխատանքի տոնավաճառ»: Տոնավաճառի նպատակն է անմիջական հանդիպում ապահովել աշխատանք փնտրողների եւ գործատուների միջեւ` օգնել գործատուներին գտնելու համապատասխան մասնագիտություն եւ որակավորում ունեցող աշխատողներ, իսկ աշխատանք փնտրողներին գտնել հարմար աշխատանք:

«People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են , որ «Աշխատանքի տոնավաճառ» -ը կազմակերպվում է ՀՀ Աշխատանքի – սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից, իսկ միջոցառման ինֆորմացիոն հովանավոր է «People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, որը 2009 թվականի փետրվար ամսից իրականացնում է «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագիրը:

Նույն աղբյուրը հայտնում է, որ տոնավաճառում մասնակցելուեն Վանաձորքաղաքի գործատուները -Լոռումարզիտարածքներից մեկականգործատու: Ինչպես նշում է Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանն աշխատանքի տոնավաճառի կազմակերպման նպատակն է հեշտացնել գործատուների – աշխատանք փնտրողների հանդիպումը – օգնել գործատուին գտնել իր պահանջներին համապատասխան մասնագետներ. «Կարծում եմ տոնավաճառի մասնակիցները կստանան տեղեկություններ աշխատաշուկայի իրավիճակի, զբաղվածության ծրագրերի, կադրերի վերապատրաստման ծառայություններ մատուցող ուսումնական կազմակերպությունների հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նա- գովազդելու իրենց արտադրանքը – ծառայությունները, իսկ աշխատանք փնտրողին` օգնել գտնելու հարմար աշխատանք»:

«People in Need»կազմակերպությանհայաստանյան մասնաճյուղիհասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ միջոցառումի ավարտից հետո ակնկալվում է, որ ներկա ճգնաժամային պայմաններում գործատուները կարող են գտնել իրենց հարմար աշխատանքային կադրեր – եղած թափուր աշխատատեղերը կլինեն հասանելի աշխատանք փնտրողներին առանց միջնորդության:

Արա Առաքելյանը նաեւ նշում է, որ Վանաձոր քաղաքում – ընդհանրապես Լոռու մարզում կա ինժեներ-շինարարների, շինարարության, թեթ- արդյունաբերության բնագավառի, կարող բանվորների, շուկայագետների, ծեփագործների, եռակցվողների, համակարգչային օպերատորների, մատուցողների, խոհարարների – որոշ բժիշկ մասնագետների պահանջարկ: