Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը Փարիզում խորհրդատվություններ է անցկացնում Ֆրանսիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Արկադի Ղուկասյանն հայտարարել է, որ մոտակա ամիսներին մտադիր է այցելել նաեւ Մոսկվա եւ Վաշինգթոն: “Ֆրանս Պրեսին” տված հարցազրույցում ԼՂՀ նախագահն ասել է, որ հեռանկարում Լեռնային Ղարաբաղը մտադիր է վերամիավորվել Հայաստանի հետ: Նրա խոսքերով, Ադրբեջանի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո անցել է 8 տարի, եւ «առաջացել են նոր իրողություններ»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: