ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդատուի տեղակալ Սթիվեն Հեդլին եւ Հայաստանի պաշտպանության նախարար, նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում քննարկել են ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, Հայաստանի պաշտպանության նախարարի կողմից գլխավորած պատվիրակությունը նույն օրն էլ այցելել է ԱՄՆ Պաշտպանության ազգային ինստիտուտ: Այսօր Հայաստանի բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: