Հայաստանի շուկաներում հայտնվել է ադրբեջանական արտադրության ալյուր: Ինչպես տեղեկացրել է «Ազգ» թերթը, արդեն երկրորդ շաբաթն է, որ երկրի Թավուշի մարզում վաճառքի է հանված Ադրբեջանի Գյանջա եւ Շամխոր քաղաքների արտադրության 50-կիլոգրամանոց պարկերով ալյուր: Համաձայն աղբյուրի, ադրբեջանական ալյուրի երկիր ներմուծումը հարեւան Վրաստանից սկսվել է Հայաստանում ալյուրի գնի բարձրացումից հետո: Ընդ որում, նշում է աղբյուրը, հայ գնորդներին չի հուզում արտադրանքի ադրբեջանական լինելը: Առավել եւս, շուկաներում, բացի ալյուրից, վաճառվում են նաեւ ադրբեջանական թեյ, թառափ, ինչպես նաեւ դիզելային վառելիք եւ բենզին: Եվ ընդհակառակը, ադրբեջանական շուկաներում մեծ պահանջարկ ունեն հայկական գյուղմթերքները: Բաքվի աղբյուրների պնդմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը հասնում է մինչեւ 40 մլն դոլարի: