AM
23 March 2002 - 16:27 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեվը հանդես է եկել Հայաստանի հասցեին ուղղված հերթական սպառնալիքով: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, պատասխանելով լրագրողների հարցերին` նա հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ադրբեջանական զորքերը կարող են հասնել «եւ նույնիսկ անցնել» Երեւանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: