AM
16 October 2009 - 11:18 AMT

«Վերադարձի» փառատոնի շրջանակներում Երեւանում ելույթ կունենա օպերային երգչուհի Արաքս Դավթյանը

«Վերադարձի» փառատոնի շրջանակներում վեց համերգներից հինգերորդը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Viva Mozart համերգը կանցնի հայտնի օպերային երգչուհու Արաքս Դավթյանի եւ Հայաստանի պետական մենակատարների անսամբլի մասնակցությամբ:

Արաքս Դավթյանը միջազգային ճանաչում ստացավ Viotti միջազգային մրցույթի հաղթանակից հետո` 1984թ., եւ միանգամից հրավիրվեց Մեծ Թատրոն: Իսկական միջազգային սենսացիա դարձավ նրա ԱՄՆ եւ Եվրոպայի երկրներով «Մոսկվայի վիրտուոզների» հետ իր համերգային շրջագայությունը:

«Վերադարձի» փառատոնի նպատակն է` գրավել ամբողջ աշխարհի հայերի ուշադրությունը հայրենիք վերադառնալու խնդրին եւ ցույց տալ հայ հանդիսատեսին մասնագետ երաժիշտների վերջին նվաճումները, ձեւավորել ժամանակակից երաժշտության հանդեպ հասարակական պահանջ:

«Վերադարձի» փառատոնի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին: Փակումը`հոկտեմբերի 24:

«Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի անցկացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի բարձր հովհանու ներքո եւ VivaCell-MTS ընկերության ֆինանսական աջակցմամբ: