Հոկտեմբերի 16-ին «Բարձրագույն կրթության արդիականացում» խորհրդաժողովի շրջանակներում Երեւանի պետական համալսարանում տեղի է ունեցել հայկական ու լիտվական բուհերի ներկայացուցիչների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական խնդիրներ եւ երկու երկրների ծրագրերրը: Խորհրդաժողովի բացմանը ներկա էին Հայաստանում Լիտվայի դեսպան Գիեդրիուս Ապուոկասը, կրթության ու գիտության փոխնախարար Արա Ավետիսյանն ու Tempus-ի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան:
«Կարծում եմ, որ նման խորհրադժողովները կրթության ոլորտում շատ կարեւոր են: Փորձի, ինչպես նաեւ ուսանողների փոխանակումը կնպաստի փոխադարձ մշակութային հարստացմանը»,-հայտարարել է Ապուոկասը:
Խորհրդաժողովն անցնում է Tempus ազգային գրասենյակի եւ «Կրթական փոխանակման աջակցության հիմնադրամի» աջակցությամբ:
Tempus ազգային գրասենյակը կրթական ծրագրեր է իրականացնում Հայաստանում, ինչպես նաեւ Հարավային Աֆրիկայի, Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Միջին Ասիայի եւ Բալթիայի երկրներում: Tempus-ի 4-րդ «Բարձրագույն կրթության արդիականացումը» ծրագիրը, որ մեկնարկել է այս տարի, կիրականացվի մինչեւ 2013թ.:






