AM
16 October 2009 - 16:53 AMT

Հայաստանը միջազգային իրավունքի մասնագետների կարիք ունի

Հայաստանը միջազգային իրավունքի մասնագետների կարիք ունի: Այդ մասին Երեւանում կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Իր ելույթում Մարտիրոսյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության գործունեությունը, հատուկ նշելով կարեւորագույն ազգային խնդիրների ուսումնասիրության հետազոտական կենտրոնի բացումը: «Առանձին պետք է նշեմ այն տիտանիկ աշխատանքը, որը Հայոց ցեղասպանության հարցում կատարել է իրավաբանական գիտությունների դոկտոր Յուրի Բարսեղովը»,-նշել է Մարտիրոսյանը` հավելելով, որ այսօրվա դրությամբ Հայաստանը չունի միջազգային իրավունքի մասնագետներ:

Իր հերթին Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշել է, որ անկախ ֆինանսական ճգնաժամից, ՌՀՄ-ն շարունակում է սատարել Գրողների միությանն ու մասնակցում է բազմաթիվ մրցույթների կազմակերպմանը: Նա նաեւ նշել է, որ 2012թ. միությունը կնշի հայ գրականության 500-ամյակը: Ընդ որում Անանյանը հաղորդել է, որ երկու շաբաթ անց Լոս Անջելեսում կանցնի արտասահմանցի հայ գրողների կոնգրեսը, որտեղ Սփյուռքի ներկայացուցիչները կկարողանան ներկայացնել իրենց ստեղծագործությունները: