AM
22 March 2002 - 18:56 AMT

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎԱՏՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

«Կովկասյան քառյակի» երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը կկայանա մարտի վերջին: Այդ մասին այսօր Մոսկվայում հաղորդել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում, որը տեղի կունենա Ռուսաստանում, կքննարկվի միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպման մասնակիցների հիմնական ուշադրությունը կբեւեռվի միջազգային ահաբեկչության հետ պայքարի, ինչպես նաեւ ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման անթույլատրելիության մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի կատարման վրա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: