«Օրենքով Հայաստանում թույլատրվում է 0,8 պրոմիլե ալկոհոլի առկայությունը վարորդի օրգանիզմում 85 կգ քաշի դեպքում: Ռուսաստանում նմանատիպ քանակը կազմում է 0,3: Հարկավոր է նվազեցնել ալկոհոլի թույլատրելի քանակը մինչեւ 0,4 պրոմիլե»,-այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ախիլ« հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա նաեւ նշել է, որ ի տարբերություն շատ երկրների, Հայաստանում չկա վարորդի սթափության օպերատիվ որոշման տեխնիկա:






