Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է ԵԽ Նախարարների Կոմիտեյում տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության հարցերով զեկուցող: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այդպիսի որոշում է ընդունվել ԵԽ Նախարարների Կոմիտեի 789-րդ նիստում: Զեկուցողի պարտականությունների մեջ է մտնում նշված ոլորտում գործընթացների ապահովման դիտարկումը ԵԽ 43 պետություններում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: