AM
17 October 2009 - 13:37 AMT

Գաֆեսճյան մշակույթի կենտրոնը հոկտեմբերի 8-ին կբացվի Արշիլ Գորկու 23 գործերի ցուցահանդեսով

2010 թ-ի նոյեմբերի 8-ից հունվարի 31-ը, Գաֆեսճյան մշակույթային կենտրոնում տեղի կունենա հայտնի հայազգի ամերիկյան նկարիչ Արշիլ Գորկու բնօրինակ գործերի առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդեսին, Ջերար Լ. Գաֆեսճյանի անձնական հավաքածուից կներկայացվի 16 գծանկար եւ 7 գեղանկարչական գործ:

Վարպետի երեւանյան ցուցահանդեսը, որը դարձավ XX դարի ամերիկյան արվեստի մեծերից մեկը` կանցնի Գաֆեսճյան մշակութային կենտրոնի հանդիսավոր բացման ժամանակ: Կենտրոնի բացումը տեղի կունենա Երեւանում նոյեմբերի 7-ին: Երեկոյան «Կասկադ» համալիրի տարածքում կլինի հրավառություն: Նոյեմբերի 8-ին ցանկացողները կկարողանան այցելել կենտրոն, որտեղ եւ տեղի կունենա «Քեզ համար Հայաստան» ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին կցուցադրվի Ջերար Լ. Գաֆեսճյանի արվետի ստեղծագործությունների անձնական հարուստ հավաքածուն: Ցուցահանդեսին կներկայացվեն նաեւ հայտնի չեխ վարպետների` ամուսիններ Լիբենսկու եւ Բրիխտովայի ավելի քան 100 աշխատանքներ:

Բացի ցուցահանդեսից, «Սասունցի Դավիթ» սրահում նույն օրը տեղի կունենա «Լիբենսկի եւ Բրիխտովա» գրքի շնորհանդեսը, որտեղ ներկա կլինի ինքն Յարոսլավա Բրիխտովան:

Գաֆեսճյան թանգարան հիմնադրամը հիմնվել է 2002 թ-ին Երեւանում` ՀՀ կառավարության եւ Ամերիկայում Գաֆեսճյան թանգարան հիմնադրամի աջակցությամբ:

Հայաստանի կառավարությունը տրամադրել է Հիմնադրամին կիսակառույց «Կասկադ» համալիրը մերձակա տարածքով:

Ջերալդ Լ. Գաֆեսճյանը` հայազգի ամերիկյան բիզնեսմեն է, որը ԱՄՆ-ում հիմնել է Գաֆեսճյան թանգարան հիմնադրամը: «Կասկադ» համալիրի վերակառուցման համար ներդրել է 35 մլն դոլար` նպատակ ունենալով իր հավաքածուն անհատույց նվիրել հայ ժողովրդին: