Բաքվի մամուլը նյութեր է հրապարակել, որտեղ ասվում է, որ մի շարք օտարերկրյա ընկերություններ լքում են Ադրբեջանը` սպասելով իշխանափոխության: Մասնավորապես, ինչպես հաղորդում է Կասպիական լրատվական գործակալությունը, «Ենի մուսավաթ» թերթը գրել է, որ խմբագրություն տարբեր աղբյուրներից տեղեկատվություն է գալիս այն մասին, որ Ադրբեջանում իշխանափոխություն պետք է լինի: Նման իրադարձությունների սպասումով է լքել երկիրը բրիտանական մի բանկ, եւ եւս մի քանիսը պատրաստվում են հետեւել նրա օրինակին: Դրանից բացի, վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանից հեռացել են երկու նաֆթային ընկերություններ` ամերիկյան եւ ճապոնական, պնդում է թերթը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: