AM
19 October 2009 - 08:36 AMT

Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակը կնշվի նաեւ Կալիֆորնիայուրմ

Նոյեմբերի 5ին, Գլենդելի Հանրային գրադարանում տեղի կունենա Կալիֆորնիայի Հայ գրողների միության նիստը:

Նիստը նվիրված է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140ամյակը:

Դասախոսությամբ ելույթ կունենան հրապարակագիր եւ գրականագետ Ստեփան Թոփչյանը, բանաստեղծ եւ գրականագետ Գեւորգ Քրիստինյանը: ԿՀԳՄ-ն միջոցառումը կազմակերպում է Գլենդելի հանրային գրադարանի աջակցությամբ: