AM
19 October 2009 - 12:43 AMT

Նունե Մանուկյան. Գյումրիի մանկատան երեխաների հետ շփումը թույլ է տալիս մեզ աշխարհին նայել մանուկների աչքերով

Մանակապատանեկան հինգերորդ միջազգային փառատոնի մասնակիցները եւ հյուրերը, որը մեկնարկել է հոկտեմբերի 15-ին, օրերս այցելեցին Գյումրին:

Նրանք այցելեցին Գյումրի քաղաքի «Թռչունյան» մանկատուն եւ շփվեցին երեխաների հետ:

Այցի շրջանակներում, երեխաները հնարավորություն ստացան շփվելու հայտնի մուլտիպլիկատորի հետ` «Վինի թուխ» մուլտֆիլմի նկարիչ բեմադրիչ Էդուարդ Նազարովի, կինոգետ Արմեն Մեդվեդեւի, «Երալաշ» հանդեսի գեղարվեստական ղեկավարի եւ այլոց հետ:

«Ամեն տարի, փառատոնի շրջանակներում մենք այցելում ենք այս մանկատունը, եւ ամեն անգամ ստանում ենք այնպիսի դրական եւ լուսավոր էներգետիկա, որը դեռ երկար մեզ հետ է, եւ թույլ է տալիս նայել աշխարհին մանուկների աչքերով», – նշել է «Ռոլան Բիկովի» անվան երեխաների եւ պատանիների համար հայկական կինոյի եւ հեռուստատեսության զարգացման հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը:

Մանկապատանեկան հինգերորդ միջազգային փառատոնը կազմակերպվել է «Ռոլան Բիկովի» անվան երեխաների եւ պատանիների համար հայկական կինոյի եւ հեռուստատեսության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, որը նպատակ ունի զարգացնել երեխաների հետաքրքրությունը կինոյի հանդեպ:

Այս տարի, փառատոնի շրջանակներում կցուցադրվի շուրջ 51 ֆիլմ` 23 երկրից: Փառատոնի անվանի հյուրերը երկրի դպրոցներում կանցկացնեն վարպետության դասընթացներ: Փառատոնի շրջանակներում կնշվեն նաեւ Սոս Սարգսյանի, Երվանդ Մանարյանի, Ռոլան Բիկվի 80-ամյա հոբելյանները: