AM
19 October 2009 - 13:10 AMT

Շատերի համար հայ-թուրքական սահմանը միշտ բաց է եղել

Շատերի համար հայ-թուրքական սահմանը միշտ եղել է բաց: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սոցիոլոգների հայկական միության նախագահ Գեւորգ Պողոսյանը: Նրա խոսքերով, ամեն տարի մոտ 30-40.000 հայ մեկնում է Թուրքիա: «Հայերը միշտ հանգիստ անցել են սահմանը, շատերը նույնիսկ չգիտեն, որ այն փակ է», – ասել է Պողոսյանը: Ընդ որում, նա նշել է, որ մեծ բաց թողում է այն, որ չի անցկացվել սոցհարցում` թե որքան վնաս է պատճառել Թուրքիան Հայաստանին, քանի, որ Արձանագրությունների վավերացումից հետո դա հնարավոր չի լինի ապացուցել: Նրա խոսքերով, ոչ Հայաստանը, որ էլ Թուրքիան չէին դիմի այդ քայլին, եթե չլիներ գերտերությունների ճնշումը:

Պողոսյանը նաեւ նշել է, որ Հայաստանի իշխանությունները ուշացրեցին իրենց նախաձեռնությունը` ընդգրկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ նաեւ Սփյուռքին: Չնայած այդ ամենին, նա նշել է, որ վերջին ամսվա ընթացքում եւ իշխանությունները եւ ժողովուրդը փոխեցին իրենց դիրքորոշումը: