Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելէ Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրեգորի Տաբատաձեին, ով ՀՀ ԱԳՆ ղեկավարին է հանձնել իր հավատարմագրի պատճեն: Շնորհավորելով վրացի դիվանագետին նշանակման կապակցությամբ, Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա կունենա իր ներդրումը հայ – վրացական համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում:Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորելով այն համաձայնությունները, որոնք կայացրել են Հայաստանի եւ Վրաստանի նախագահները, քննարկել են երկկողմանի համագործակցությանը բերաբերող հարցերի լայն շրջանակ կապված քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտների հետ:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եւ Գրեգորի Տաբատաձեն մտքեր փոխանակեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայման վերաբերյալ, անդրադարձ կատարեցին նաեւ տարածաշրջանային հարցերին:






