Այսօր երկօրյա այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը նախարար Բորիս Գռիզլովի գլխավորությամբ: Այցի նպատակն է` մասնակցել ՀՀ եւ ՌԴ իրավապահ գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստին: Նիստի օրակարգում է` ահաբեկչության, թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառության հետ պայքարում երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման եւ ձերբակալման ոլորտում համատեղ գործողությունները: Կոլեգիային մասնակցելուց բացի, Բորիս Գռիզլովը նախատեսում է համդիպումներ ունենալ Հայաստանի ղեկավարության հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: