AM
20 Հոկտեմբեր 2009 - 10:53 AMT

ԵՄ-ի Խորհրդատվական խումբը կարող է ձեւաչափ հանդիսանալ «Արեւելյան գործընկերության» իրականացման համար

ԵՄ Խորհրդատվական խմբի գործունեությունը Հայաստանում լավ փորձ էր, եւ Եվրամիությունը մտադիր է կիրառել այդ փորձը եւ այլ գործընկեր երկրներում: Այդ մասին Երեւանում ԵՄ Խորհրդատվական խմբի նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ-ում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը: «Խորհրդատվական խումբը կարող է ձեւաչափ հանդիսանալ «Արեւելյան գործընկերության» իրականացման համար այս նախագծի մասնակից երկրների հետ»,-ասել է դեսպանը` հավելելով, որ ԵՄ-ն մտադիր է հետագայում եւս շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Ըստ Ռաուլ դը Լուցենբերգերի անհրաժեշտ է նաեւ «ճանապարհային քարտեզ» մշակել, որով կոնկրետ քայլեր են նախատեսվում, որ պետք է Հայաստանն իրականացնի որպես ԵՄ-ի հետ համագործակցության փաթեթի բաղադրիչ: