AM
20 October 2009 - 12:54 AMT

Հայաստանի եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարները պայմանավորվել են ստորագրել համագործակցության նոր պայմանագիր

Ս. թ. հոկտեմբերի 18-ին, Փարիզի Գավո սրահում Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված մեծ համերգից առաջ, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարար Ֆրեդերիկ Միտերանի հետ: Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձան, 1995թ. համապատասխան պայմանագրի ստորագրումից ի վեր, հայ-ֆրանսիական մշակութային աշխույժ համագործակցությանը` բարձր գնահատելով Ֆրանսիայում Հայաստանի տարվա նշանակությունն այս հարցում: Քննարկվեցին առաջիկա տարիներին այդ համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու հնարավորությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը:

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ստորագրել նոր շրջանակային համաձայնագիր, որով կնախանշվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները: Այս առումով, Հայաստանի համար մասնավոր հետաքրքրություն է ներկայացնում համատեղ կինոարտադրությունը, որի ուղղությամբ կատարվում են իրավական բազայի ստեղծման աշխատանքներ: Նախարար Պողոսյանը Ֆրանսիայի մշակույթի նախարարին հրավիրեց Հայաստան, որը սիրով ընդունեց հրավերը:

Տեղեկացնելով, որ 2012թ. Հայաստանընշելու էիր տպագիր գրքի 500-ամյակը`ՀՀ մշակույթինախարարը խնդրեց Ֆրանսիայի աջակցությունը ՅՈՒՆԷՍԿՕ-ում Երեւանը գրքի միջազգային մայրաքաղաք ճանաչելու հարցում:
Համատեղ կինոարտադրության եւ կինոյի բնագավառում համագործակցությանհարցեր քննարկվեցին նաեւ հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայիկինոգործիչների միության նախագահԱլեն Թերզյանի եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարի կինոյի հարցով խորհրդական Ֆրանսուա Հյուրարի հետ հանդիպման ընթացքում:

Փարիզում գտնվելու ընթացքումՀՀ մշակույթի նախարարն այցելեցՖրանսիայիՀայկական թանգարան եւ Փարիզի Նուբարյանգրադարան: