Ս.թ. հոկտեմբերի 18-ին Փարիզի հռչակավորԳավո սրահումտեղի ունեցածմեծհամերգով ավարտվեց Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված շաբաթը Ֆրանսիայում: Համերգին ներկա էին Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ֆրանսիայի քաղաքական եւ հասարակական դեմքեր, գիտության ու մշակույթի գործիչներ, նշանավոր անհատներ, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն մամլո ծառայությունը:
Կոմիտասի գործերի կատարմամբ հանդես եկան դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, երգիչներ Բարսեղ Թումանյանը (բաս), Ջուլիետա Գալստյանը (մեցցո-սոպրանո) եւ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), «Նաիրի» խումբը Հայկ Դավթյանի ղեկավարությամբ (Ֆրանսիա), «Արպեջիոն» քառյակը (Ֆրանսիա): Համերգի առանցքը կազմեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելույթը Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, որի ընթացքում կատարվեցին Կոմիտասի հարսանեկան ու գեղջկական երգեր ու պարեր, ինչպես նաեւ Կոմիտասի տաղերի հիման վրա կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանի հատուկ այս առիթով գրած «Մենավոր» երգերի շարքը:
Կոմիտասի ծննդյան 140-ամյակիննվիրվածշաբաթն սկսվել էր ս. թ. հոկտեմբերի 13-ին, Փարիզի Աշխարհի մշակույթների տանը տեղի ունեցած դասախոսություն-համերգով, որի ընթացքում երաժշտագետներ Մհեր Նավոյանը (Հայաստան) եւ Անտոնի Ժիրարը (Ֆրանսիա) ներկայացրեցին Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը, նրա դերը հայ ազգային եւ համաշխարհային երաժշտության զարգացման մեջ: Հոկտեմբերի 15-ին Կոմիտասի գործերը հնչեցին Փարիզի Ինվալիդների Սեն-Լուի տաճարի սրահում Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ, որն անցավ մեծ հաջողությամբ:
Կոմիտասյան շաբաթն անցկացվում էր Ֆրանսիայիեւ Հայաստանիմշակույթինախարարությունների հովանուներքո: