Հայ մաքսավորները կմասնակցեն ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների Խորհրդի 34-րդ նիստին, որը տեղի կունենա մարտի 28-ին Մոսկվայում: Հայկական պատվիրակությունը կգլխավորի Պետական մաքսային կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանը: Ինչպես հաղորդել են ՀՀ Պետական մաքսային կոմիտեյում, նիստի օրակարգում ընդգրկվել է, մասնավորապես, կաշառակերության հետ պայքարում լրատվության փոխանակման վերաբերյալ հարցը: Հանդիպման մասնակիցները նաեւ կհաստատեն լրատվության հավաքման եւ մշակաման տեղեկատվական տարածաշրջանային կենտրոնի մասին դրույթի նախագիծը, կքննարկեն մի շարք այլ հարցեր:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: