Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը գտնվում է Վիեննայում աշխատանքային այցով: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, այցի ընթացքում Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ ղեկավարության հետ: Դրանից բացի հայկական արտաքին քաղաքական գերաքտեսչության ղեկավարը ելույթ կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում: Մարտի 22-ին Վարդան Օսկանյանը Վիեննայից կմեկնի Ժնեվ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 58-րդ նիստին մանակցելու նպատակով` արդեն որպես այդ հանձնաժողովի լիիրավ անդամ հանդիսացող երկրի ներկայացուցիչ: Նախատեսվում է, որ ԱԳՆ նախարարը ելույթ կունենա հանձնաժողովի նիստում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: