AM
21 October 2009 - 10:10 AMT

ՀՀ Սյունիքի մարզի զորամասերում կազմակերպվել է նոր հայկական ֆիլմերի ցուցադրություն

Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ ՀՀ պաշտպանության նախարարությանհամատեղ նախաձեռնության` հայկական ֆիլմերի ցուցադրությունների հաջորդ միջոցառումը կայացավ հոկտեմբերի 16-18-ը Սյունիքի տարծքում տեղակայված զորամասերում:

Այս անգամ, ցուցադրության համար ընտրվելէինԱլբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Թորգոմ Նալբանդյանի «Հասամերոնք են«, Խաչատուր Մարգարյանի «Սրնգափողի մենանվագ», ռեժիսորԳագիկ Հարությունյանի` Վազգեն Սարգսյանի«Ամենաթանկ պարգեւը» պատմվածքի հիման վրա նկարահանված «Խնկարկում» ֆիլմերը:

Ինչպեսնշեց Հայաստանի ազգայինկինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, հայկական ֆիլմերիցուցադրությունը զորամասերում մեծաշխուժություն էառաջացրել թե սպայակազմի, եւ թե զինվորների շրջանում: Կինոդիտումներերից հետո տեղի են ունեցել քննարկումներ ռազմահայրենասիրական թեմայով, ինչպես նաեւ միջոցառմանը մասնակից արվեստագետները պատմել են ֆիլմերի ստեղծման եւ նկարահանման աշխատնքների մասին մանրամասներ:

Ֆիլմերը ցուցադրվել են նաեւ զորամասերինկիցբնակավայրերում: