AM
21 Հոկտեմբեր 2009 - 15:35 AMT

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չունի այլընտրանք

Հայոց ցեղասպանությունը` շատ ժողովուրդների հիշողության մասն են: Այդ մասին, «Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններ» գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսին ասել է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Աշխարհի շատ երկրներ, ելնելով ինչ-ինչ պատճառներից մինչեւ հիմա չեն ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը: Մենք պետք է բոլոր միջոցներով ներկայացնենք այդ հարցը եվրոպական կառույցներում, քանի որ տվյալ պատմական փաստը` եվրոպական շատ երկրների պատմության մասն են կազմում», ասել է նա, եւ ավելացրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չունի այլընտրանք: