Հոկտեմբերի 22-ին Ազգային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր ՄԱԿ-ի հիմնադրման 64-ամյակին, որի ժամանակ ՄԱԿ-ի ավանդական գրադարանից Ազգային գրադարանին գրգեր նվիրվեցին:
Հայաստանի Ազգային գրադարանի ՄԱԿ-ի հիմնական ֆոնդը կազմում է ավելի քան 10 000 գիրք, պլակատներ եւ տարբեր փաստաթղթեր, որոնք առնչվում են կազմակերպության գործունեությանը: Գրքերը հիմնականում հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով են: Ֆոնդը անընդհատ լրացվում է ՄԱԿ-ի կենտրոնական գրադարանից եւ հանրության իրազեկման վարչությունից:






