Հայաստանի նախագան Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 2-5 պաշտոնական այցերով կմեկնի Տաջիկստան եւ Ղրղզստան: Ինչպես հաղորդում են տաջիկական լրատվական գործակալությունները, պաշտոնական Դուշանբեն մի շարք երկկողմանի համաձայնագրեր է նախապատրաստում, որոնք նախատեսվում է ստորագրել Քոչարյանի Տաջիկստան կատարելիք այցի ընթացքում: Համաձայնագրերը կոչված են աջակցելու Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ առեւտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: