AM
19 March 2002 - 19:27 AMT

ՎՐԱՑ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԻՆՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիմնականում հայերով բնակեցված Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում այսօր սկսվել են Վրաստանի եւ Թուրքիայի սահմանապահ ուժերի համատեղ զինվարժությունները: Ինչպես տեղեկացնում են Վրաստանի տեղեկատվական աղբյուրները, վրաց-թուրքական սահմանի մոտակայքում անցկացվող զինվարժություններին մասնակցում են Վրաստանի Ախալցխայի սահմանապահ ջոկատը եւ Թուրքիայի ռազմական ուժերի 25-րդ մեքենայացված գնդի զինծառայողները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: