AM
19 March 2002 - 19:15 AMT

ԻՐԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵՆ, ԱՄԵՆԱՔԻՉԸ, ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ԻՐԱՆՑԻ ԴԻՍԻԴԵՆՏԸ

Իրանի ադրբեջանցիներն իրենց ազգային իրավունքների համար պայքարում պետք է հասնեն ինքնուրույնության, ամենաքիչը, դաշնության մակարդակով: Այսպիսի կարծիք է հայտնել «Թուրան» գործակալությանը իրանցի դիսիդենտ Մահմուդալի Չեհրաղանին: Միեւնույն ժամանակ նա չի բացառել «Հարավային (Իրանական) Ադրբեջանի» լրիվ անկախության ձեռքբերման երկարաժամկետ հեռանկարները: Խոսելով Իրանում ադրբեջանցիների իրավունքների համար պայքարի մինիմում ծրագրի մասին, Չեհրաղանին նշել է առաջին հերթին ադրբեջանական լեզվի գործնական օգտագործման անհրաժեշտությունը: Դրա համար կարեւոր է սկսել ադրբեջաներեն ռադիո եւ հեռուստատեսային ծրագրերի հեռարձակումը, թերթերի լուսընծայումը, ինչպես նաեւ դպրոցներում ադրբեջաներենի ուսուցանումը: Չեհրաղանիի տվյալներով, Իրանում բնակվող ադրբեջանցիների քանակը կազմում է 30 միլիոն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: