Հայ-բելառուսական առեւտրա-տնտեսական հանձնաժողովի չորրորդ նիստը կկայանա Երեւանում մարտի 29-30-ը: Ինչպես այսօր տեղեկացրել են «Առկա» գործակալությանը ՀՀ-ում Բելառուսի դեսպանատանը, նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համաձայնագրերի կատարման արդյունքները, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ հետագա համագործակցության հեռանկարները: Բելառուսական պատվիրակությունը կգլխավորի ԲՀ ճարտարապետության եւ շինարարության նախարար Գենադի Կուրոչկինը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: