Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիություն են ընդունել 38 հազար փախստականներ Ադրբեջանից եւ ԱՊՀ այլ տարածաշրջաններից: Այդ մասին հայտնել է ՀՀ կառավարությանը կից փախստականների եւ միգրացիայի գործերով վարչության պետ Գագիկ Եգանյանը: Քանի որ գործող օրենքի դրույթներով փախստականների կողմից Հայաստանի քաղաքացիություն ստանալու ժամկետները սահմանված էին մինչեւ 2001 թվականի վերջը, ապա կառավարությունն առաջարկել է ժամկետներն ավելացնել եւս 2 տարով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: