AM
18 March 2002 - 16:45 AMT

«HALO TRUST» ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ` ՄԻՆՉԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Մարդասիրական ոչ կառավարական «HALO TRUST» բրիտանական կազմակերպությունը կշարունակի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում մինչեւ Ադրբեջանի հետ հակամարտության վերջնական կարգավորումը: Այդ մասին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ծրագրի մենեջեր Շեյն Պրիտչարդը: ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպությունը հանրապետության տարածքում իրականացնում է ականային դաշտերի մաքրման եւ հակահետեւակային ականների վնասազերծման ծրագիրը: ԼՂՀ նախագահը հայտնել է, որ պատրաստ է հետագայում եւս աջակցել կազմակերպության առաջ բարձրացած խնդիրների լուծմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: