AM
26 October 2009 - 16:54 AMT

ԶԼՄ-ները եւ հայկական ոստիկանությունը արդյունավետ համագործակցության ուղիների որոնումների մեջ

Հոկտեմբերի 24-ին Վանաձորում տեղի ունեցավ հանդիպում իրավապահպան մարմինների աշխատակիցների եւ տեղի ԶԼՄ-ների հետ, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ-ի կողմից: Մոտ 40 ոստիկան եւ լրագրող քննարկեցին մամուլի իրավապահ մարմինների հետ հարաբերությունները, խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները:

ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարի, դեսպան Սերգեյ Կապինոսի խոսքերով, ժողովրդավարական ոստիկանությունը կարեւոր դեր է խաղում հասարակության անվտանգության ապահովման գործում եւ հիմնվում է հասարակության վստահության վրա: «Իսկ թափանցիկ, հաշվետու ոստիկանությունը եւ ոստիկանության ու լրատվամիջոցների արդյունավետ համագործակցությունը այդ վստահության երաշխիքներից են», ընդգծել է Կապինոսը:

Սեմինարի մասնակիցները քննարկեցին ոստիկանությունից տեղեկատվության մատչելիությունը լրագրողների համար, ճշգրիտ – պատասխանատու լուսաբանման, ինչպես նա- ոստիկանության հաշվետու – պատասխանատու համակարգի կար-որությունը, նա- առաջնահերթությունները քրեական հետաքննության ընթացքում – հատուկ դեպքերում: