AM
27 Հոկտեմբեր 2009 - 10:57 AMT

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատճառների վերացումը ՀՀ ղեկավարության գերխնդիրը պետք է լինի

«Ես մտադիր չեմ մեկնաբանել այսօրվա արարողության մասնակիցների խոսքերը, հատկապես նրանց, ով կորցրել է հարազատներին 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդյունքում»,-հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին խոսնակ, պատգամավոր Տիգրան Թորոսյանը ՀՀ ԱԺ-ի այգում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողության ժամանակ:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե համարում է նա արդյոք վերջնականապես բացահայտված հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, նա ասել է, որ այժմ այնքան էլ կարեւոր չէ պարզել, թե «ով էր կազմակերպել հանցագործությունը, հարկավոր է վերացնել դրա պատճառները, որպեսզի այն այլեւս երբեք չկրկնվի»,-ասել է Թորոսյանը: