AM
18 March 2002 - 14:12 AMT

ԵՐԵՒԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

Պաշտոնական Երեւանը հաստատեց ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ՀՀ նախագահի Անձնական ներկայացուցչի թեկնածությունը: Ինչպես այսօր հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ում բանակցություններում ներկայացուցիչ է նշանակվել արտաքին գործերի փոխնախարար Թաթուլ Մարգարայնը: Հիշեցնենք, որ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Անձնական ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա սույն թվականի մայիսին Պրահայում: Ըստ ադրբեջանական տեղեկատվական աղբյուրների, կայանալիք բանակցություններում պաշտոնական Բաքուն կներկայացնի Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: