AM
27 October 2009 - 14:44 AMT

Ռուբեն Խաչատրյան. Առանց հասարակության մասնակցության բնապահպանական խնդիրները չեն կարող լուծվել

Երեւանում «Արեւորդի փառատոնի շրջանակներում անց են կացվում եռօրյա քննարկումներ, որոնք նվիրված են ջրային ռեսուրսներին, թափոնների վերամշակման եւ կլիմայի փոփոխությանը: Քննարկումները կազմակերպված են Հայաստանի Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամի եւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից ԵՊՀ-ի բնապահպանական իրավունքների գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ:

Այսօրվա հանդիպումը նվիրված էր կլիմայի փոփոխմանը: Հանդիպման ընթացքում ցուցադրվել էր «Տգիտության դար» ֆիլմը, որից հետո տեղի ունեցան քննարկումներ: «Նմանատիպ քննարկումները շատ կարեւոր են, քանի որ նոր խթան են հաղորդում բնապահպանական խնդիրների լուծման համար», – ընդգծել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Հայաստանի վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, իր հերթին նշել է. «Առանց հասարակության մասնակցության բնապահպանական խնդիրները չեն կարող լուծվել»: