AM
27 Հոկտեմբեր 2009 - 14:51 AMT

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը մեծ հարված էր Հայաստանի միջազգային վարկին

«1999թ. հոկտեմբերի 27-ին իրագործված ահաբեկչությունը շատ լավ օգտագործեց այն ժամանակվա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` վարչակարգը փոխելով ավելի ավտորիտարի»,- հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը նաեւ նշել է, որ իրականացված ահաբեկչությունը մեծ հարված էր Հայաստանի միջազգային վարկին, իսկ ՀՀ դիրքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում զգալիորեն թուլացավ: