AM
23 June 2003 - 16:40 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ԵԽԽՎ-ԻՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐԻ ՀԱՆԴԵՊ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ադրբեջանի մի շարք իշխանամետ հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերին, ԵԽԽՎ պատգամավորներին եւ Վեհաժողովի իրավական կոմիտեի անդամ ժորժ Քլերֆայթին` Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հունիսի 26-ին քննարկվելիք Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցի առնչությամբ: Դիմումում լուրջ մտահոգություն է հայտնվում Ադրբեջանի դեմ ԵԽԽՎ պատժամիջոցների հնարավոր կիրառման առնչությամբ` կապված քաղբանտարկյալների խնդրի հետ: Միեւնույն ժամանակ նամակում նշվում է «խտրական վերաբերմունքը» Ադրբեջանի նկատմամբ, թեեւ «Հարավային Կովկասի այլ երկրներում եւս համանման դժվարություններ կան»: Նամակի հեղինակների համաձայն, դա կարող է բացասաբար անդրադառնալ Եվրախորհրդի հանդեպ ադրբեջանական ժողովրդի վերաբերմունքի վրա: