AM
16 March 2002 - 16:05 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏՆԵԼ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԼԻՆԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

«Դատարկ խոսակցություններ» անվանեց արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ի տեղեկություններն այն մասին, որ ղարաբաղյան կարգավորման հարցի կապակցությամբ երկրի նախագահի հետ տարաձայնությունների պատճառով մտադիր է պաշտոնաթող լինել: Ինչպես հիշեցնում է Բաքվի «Թուրան» գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջերս տարածաշրջան կատարած այցի ընթացքում մի շարք անկախ թերթեր ուշադրություն դարձրին, որ Հեյդար Ալիեւը եւ Վիլայաթ Գուլիեւը տարբեր են գնահատել միջազգային միջնորդների գործունեությանը: Այսպես, Գուլիեւը քննադատում է նրանց գործունեությունը, իսկ Ալիեւը անվանում է այն դրական:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: