AM
28 October 2009 - 11:53 AMT

Սեյրան Ամիրյան. Հայաստանի բնակչությունը պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը

«Հայաստանի բնակչությունը պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը», – հայտարարել է հոկտեմբերի 28-ն կայացած «Հայաստանի բնակչության հայ-թուրքական հարաբերությունների հոգեբանական ընկալումը» թեմայով հանդիպմանը, ԵՊՀ-ի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Ամիրյանը:

Հոգեբանը հիմնավորել է իր հայտարարությունը այն բանով, որ այսօր մտավորականությունը եւ կառավարությունը քիչ են խոսում ժողովրդի հետ հայ-թուրքական սահմանի բացման թեմայով, այն դեպքում երբ ժողովուրդը ակնկալում է բաց եւ ազատ զրույց:

Հոգեբանը նշել է, որ անհրաժեշտ է քարոզել սեփական մշակույթը, մեծարել ժողովրդին, ընդգծելով հերոսությունը, հայ ժողովրդի խիզախությունը: Մենք պետք է դուրս գալ զոհի դերից, պետք է առաջ շարժվել, փոխվենք ինքներս եւ փոխենք մեր մերձավորներին», – եզրակացրել է Ամիրյանը: