AM
28 Հոկտեմբեր 2009 - 12:36 AMT

ՀՀ Դեմոկրատական կուսակցություն. Այսօր նախագահի հրաժարականը պահանջելու համար հիմքեր չկան

«Ես համաձայն չեմ այս կամ այն պատճառով Հայաստանում իշխանափոխություն կատարելու գաղափարի հետ այն պարզ պատճառով, որ դա ավելի շատ կվնաս կբերի մեր երկրի պետական շահերին, քան օգուտ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով, ՀՀ նախագահը հստակ ներկայացնում է իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, որն առանձնապես չի տարբերվում մի շարք ընդդիմական ուժերի մոտեցումներից: «Բայց մենք ցանկանում ենք ուղղել այն սխալները, որոնք թույլատրվել են եւ ամրագրվել Արձանագրություններում»,- նկատել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավարը:

Սարգսյանը նաեւ նշել է, որ այսօր նախագահի հրաժարականը պահանջելու համար հիմքեր չկան, քանի որ հիմքեր չկան ենթադրելու, որ Սերժ Սարգսյանը չի իրականացնում այն քաղաքականությունը, որը բխում է Հայաստանի շահերից: