AM
15 March 2002 - 19:09 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Ես չեմ տեսնում միտումներ, որոնք կարող են խախտել քաղաքական կայունությունը Հայաստանում»,- այսօր լրագրողներին է հայտարարել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանում պահպանվում է նորմալ քաղաքական իրավիճակ, իսկ որոշ բռնկումներ «չեն դուրս գալից օրենքի սահմաններից»: Միեւնույն ժամանակ պետության ղեկավարը նկատել է, որ հաջորդ տարի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական գործընթացները երկրում անկասկած կակտիվանան:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: