AM
28 Հոկտեմբեր 2009 - 16:42 AMT

ԵՄ-ն ողջունում է հայ-թուրքական մերձեցման մեջ նկատվող առաջընթացը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է ՀարավայինԿովկասումԵվրոպականՄիության հատուկ ներկայացուցիչՊիտեր Սեմնեբիին:

Հանրապետությաննախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես` անդրադարձել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Պիտեր Սեմնեբին ասել է, որ Եվրամիությունը ողջունում է արձանագրված առաջընթացը եւ պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արձանագրությունների վավերացման վերաբերյալ ու եւս մեկ անգամ ընդգծել, որ հարաբերությունների հաստատումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում: