«Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, Նախիջեւանում գտնվող Թուրքիայի փոխնախարար Ռեսաթ Դոգրուն հայտարարել է, որ շրջանի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում նրան ասվել է, թե Նախիջեւանի բնակչությունը ցանկանում է ստանալ «Կիպրոսի կարգավիճակի նման» կարգավիճակ: Դրանից բացի Նախիջեւանի իշխանությունները առաջարկում են ստեղծել իրենց տարածքում ազատ առեւտրի գոտի Թուրքիայի, Հայաստանի եւ Իրանի միջեւ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: