«Առողջապահության ոլորտի ֆինանսական մեխանիզմները որակապես պետք էբարելավվեն»,- հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2010թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ: Նրա խոսքով, պետությանգործառույթները պետք էլինենհստակ ու հասկանալիշուկայի բոլորմասնակիցների համար` պետական, թե մասնավոր, եւվերահսկելի լինեն ԱԺ-ի եւ հանրության կողմից:
Այդ առիթով կառավարության ղեկավարն ավելացրել է, համագործակցելով ԱԺ հանձնաժողովի հետ, արդենիսկհաստատվել ենառողջապահությանոլորտի կարեւորագույն արմատական 9 միջոցառումները, որ պետք է իրանակացվեն:
Նմանատիպ միջոցառումներ, Տիգրան Սարգսյանի խոսքով, իրականացվելու են կրթությանբնագավառում: «Կա հստակհանձնարարական հանրապետության նախագահի կողմից,եւոր կառավարությունը պարտավոր է 2010թ. պետականպատվերնիրականացնելարդենիսկբարեփոխված ֆինանսական մեխանիզմներով»,- ասել է նա:
Դրանից բացի Հայաստանի վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը, որը կուղեկցվի արդեն իսկ ձեւավորված ինստիտուտների աշխատանքների ակտիվացմամբ, ինչպես նաեւ նոր ինստիտուտների ստեղծմամբ: