AM
14 March 2002 - 18:25 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Հայկական Ատոմային էլեկտրակայանը սպառնալիք չի ներկայացնում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել ԱՄՆ Միջուկային Կարգավորող հանձնաժողովի միջազգային ծրագրերի գլխավոր մասնագետ Ջեկ Ռամզին: Նրա խոսքերով, Հայկական ԱԷԿ-ի ռիսկի աստիճանը չի գերազանցում, ատոմային կայանների շահագործման հետ կապված, աշխարհում ընդունված չափերը: Ներկայումս Հայաստանում է գտնվում ՄԱԳԱՏԵ-ի փորձագետների մի խումբ, որը սեմինար է անցկացնում ՀԱԷԿ-ի աշխատակիցների հետ ռեակտորում մետաղի վիճակի ուսումնասիրության վերաբերյալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: