AM
30 Հոկտեմբեր 2009 - 18:21 AMT

Հայաստանն ու Բելառուսը լուրջ նախադրյալներ ունեն մեծ տնտեսական ծրագրերի իրագործման համար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է ԲելառուսիՀանրապետության արտաքին գործերինախարարՍերգեյ Մարտինովին: Քննարկվել են հայ-բելառուսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սարգսյանընշել է, որ երկկողմքաղաքական երկխոսությունը բարձրմակարդակի վրաէ, սակայն տնտեսականգործակցությունը զարգացնելուանհրաժեշտություն կա: Սերժ Սարգսյաննասել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատելու եւ ջանքերը համատեղելու դեպքում հնարավոր կլինի կարճ ժամկետում զգալի արդյունքների հասնել:

Սերգեյ Մարտինովը նշել է, որ Հայաստանը Բելառուսի կարեւոր գործընկերներից է: Նրա խոսքով, երկու երկրների ղեկավարների ու կառավարությունների միջեւ լավ հարաբերությունները տնտեսության ոլորտում մեծածավալ եւ արդյունավետ ծրագրեր իրականացնելու լուրջ նախադրյալներ են ստեղծում:

Կողմերը խոսել են մասնավորապես մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության հնարավորությունների մասին: