AM
2 November 2009 - 12:42 AMT

Երեւանում տեղի կունենա «Առողջապահություն EXPO 2010» իններորդ միջազգային ցուցահանդեսը

2010 թ-ի մարտի 5-7-ը, Երեւանում տեղի կունենա «Առողջապահություն EXPO 2010» իններորդ միջազգային ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են LOGOS EXPO Center -ը եւ ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ցուցահանդեսը կազմակերպվելու է բուժհաստատությունների ղեկավարների, գիտական աշխատողների, գործող բժիշկների, ձեռնարկատերերի եւ այլոց համար:

Ցուցահանդեսին կներկայացվեն ավելի քան 25% արտասահմանյան ընկերություն:

Ցուցահանդեսի նպատակն է ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների մասնագիտական նվաճումներին:

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասընթացներ, կլոր սեղաններ, սեմինարներ, տեսացուցադրություններ եւ այլն: