AM
2 Նոյեմբեր 2009 - 12:45 AMT

«Ժառանգությունը» մտադիր է առաջիկա համագումարում վերլուծել ներքին կուսակցական խնդիրները

«2010թ. սկզբին «Ժառանգություն» կուսակցության հերթական համագումարը կարող է պատասխան տալ բոլոր այն հարցերին, որոնք առաջ են եկել մեր հասարակության մեջ` կապված կուսակցությունից նրա որոշ անդամներին բացառելու հետ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին նշել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Բախշյանի խոսքով, առաջիկա համագումարը կարող է «Ժառամգություն» կուսակցության համար լավագույն ելքը դառնալ ստեղծված իրադրությունից:

Խոսելով «Ժառանգություն» կուսակցության վարչության վերոհիշյալ որոշման մասին` պատգամավորը նշել է, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան էլ համաձայն չէ այդ որոշման հետ, ինչը նույնպես քննարկվելու է առաջիկա համագումարում: «Քանի որ այդ ժամանակ կուսակցության վարչության նախագահը ես էի, վարչության բազմամյա փորձն ինձ հուշեց գնալ այդ ճանապարհով եւ ինձ վրա վերցնել այդ որոշման պատասխանատվությունը»,- ընդգծել է Անահիտ Բախշյանը: